Շախմատի տղամարդկանց առաջնությունում աղյուսակը գլխավորում է Ալեն Երեմյանը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել է Հայաստանի տղամարդկանց առաջնության 1-ին խմբի ընտրական մրցաշարը, որին մասնակցում են մինչև 18 տարեկան 8 շախմատիստներ։

Նախորդ օրերին կայացել են մրցաշարի 1-3-րդ տուրերը։ Կայացած տուրերից հետո աղյուսակը 3  միավորով գլխավորում է Ալեն Երեմյանը։ Էմին Օհանյանը, Էրիկ Չաքրյանը և Արսեն Դավթյանը 2-ական միավորով կիսում են 2-4-րդ հորիզոնականները։

Մրցաշարում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները կնվաճեն 1-ին խմբի մրցաշարի ուղեգրեր։ Այս մասին հայտարարություն է տարածել  շախամատի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը: