Տեղի կունենա ցուցահանդես-վաճառք, որում կներկայացվեն Դադիվանքից բերված նմուշներ

Դեկտեմբերի 16-ին Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված կլինեն Դադիվանքից բերված Կտակարաններ, խաչեր, սրբապատկերներ, հուշանվերներ, ինչպես նաև հայոց պատմության կարևորագույն էջերը լուսաբանող գրքեր, ֆոտոալբոմներ։ Հնարավորություն կլինի նաև տեղում ձեռք բերել «Դադիվանքի անուշները»՝ ժենգյալով հաց, փախլավա, գաթա՝ պատրաստված Արցախի կանանց ձեռքով։ Թանգարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է նաև.
«Դադիվանքից մի մասնիկ վերցնելով մեզ հետ՝ դեկտեմբերի 16-ին կենտրոնացնենք բոլորիս ուժերը Ժողովրդական արվեստի թանգարանում, որպեսզի հաղթահարենք ու հաղթենք նաև մշակույթով»։