Ադրբեջանը և Թուրքիան հուշագիր կստորագրեն Նախիջևան բնական գազի մատակարարման վերաբերյալ

Ադրբեջանը եւ Թուրքիան  կստորագրեն փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն բնական գազի մատակարարման վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հուշագիրը կստորագրի Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դենմեզին և Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազովը: Փաստաթուղթը նախատեսում է Թուրքիայի Իգդիրի նահանգից գազի մատակարարում Նախիջևան։