Վարչապետը հանդիպել է դեռևս գերության մեջ գտնվող անձանց ընտանիքների անդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է արցախյան պատերազմի հետեւանքով դեռեւս գերության մեջ գտնվող զինվորական եւ քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներին:

Վարչապետն անդրադարձել է գերիների փոխանակման եւ նրանց վերադարձի գործընթացի ուղղությամբ տարվող աշխատանքներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: