«Կաղանդի հրաշագործություն»-ը իրականություն դարձավ Հասմիկ Բաղրամյանի հետ

Ազգագրագետ, երաժշտագետ Հասմիկ Բաղրամյանն իրականություն դարձրեց ավետիսներին և հայկական Նոր տարվան ծանոթանալուն ուղղված «Կաղանդի հրաշագործություն» նախաձեռնությունը, որի մասին Tv9-ի եթերում հայտարարվել էր վերջին հաղորդման ընթացքում:

Միջոցառումների ընթացքում փոքրիկներն ու իրենց ծնողները սովորեցին երգել ավետիսները, իրենց ձեռքով զարդարեցին Կաղանդի ծառը, լսեցին ծառի խորհրդի մասին, շուրջպար բռնեցին և արդեն իսկ հարազատ երգով ավետեցին Նոր տարվա սկիզբը: Մասնակիցները գոհունակությամբ նշում են, որ սա հիանալի հնարավորություն էր վերադառնալու մեր արմատներին, բացահայտելու ավանդական Կաղանդի ծիսակարգն ու խորհուրդը և նորովի նշելու մեր ավանդական տոները: 

Ահա այսպիսի պարզ և ջերմ միջավայրում է իրականացվել միջոցառումների շարքը.