Tv9-ի անդրադարձը ՀՀ-ի ռազմավարական խնդիրներին և Ալիևի հայտարարությունը։

Հունվարի 26-ին Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Ռաշադ Նաբիևի հետ առցանց հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը անդրադարձել է արբանյակների կիրառության կարևորությանը Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ: Իլհամ Ալիևը նշել է, որ տեխնոլոգիական զարգացման որոշիչ նախապայման է արբանյակների ձեռքբերումը, որի արդյունքում ոչ միայն պատերազմի ընթացքում, այլ նաև հետագա քայլերում մեծ առավելություն է ունեցել Ադրբեջանը՝ զորքերի տեղաշարժին հետևելով և ներկայումս նաև ականազերծման ու վերականգնողական աշխատանքների առումով: Պատահական չէ, որ ռազմական փորձագետները սա 21-րդ դարի պատերազմ են անվանել՝ կապելով տեխնոլոգիական նորամուծությունների կիրառման հետ: Ալիևն ընդգծել է, որ արբանյակի միջոցով ստացվող տվյալները մեծ նշանակություն կարող են ունենալ այլ ոլորտների զարգացման համար ևս:

Մինչ Ալիևի հայտարարությունը՝ հունվարի 22-ին Tv9-ը Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձել էր այս խնդրին: Հաղորդման ընթացքում նշվում է, թե ինչ առավելություններ կարող է տալ արհեստական արբանյակի ձեռքբերումը Հայաստանին: Սակայն սա տեխնոլոգիական զարգացման մի կողմն է, շուտով մեր եթերում կլինի նաև Հերունու ռադիոօպտիկական դիտակի վերագործարկման անհրաժեշտությանը և ռազմավարական կիրառելիությանը նվիրված հաղորդում:

 

Ամբողջական հաղորդումն այստեղ՝