Կարո Կարապետյանին 4 հրազենային վնասվածք է պատճառվել

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո) դեպքի օրը 4 հրազենային վնասվածք է ստացել, մեկը՝ ձախ կրծքավանդակի, մյուսները՝ ձախ թիկունքի, պարանոցի հատվածներում:

4 հրազենային վնասվածքի վերաբերյալ տեղեկությունն հայկական ժամանակին  հաստատատել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը:

Նախկին պատգամավորը ստացած հրազենային վնասվածքներից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Նրա սպանության մեջ կասկածվում է նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ): Վերջինիս դին հայտնաբերել են դեպքից ժամեր հետո՝ քունքի շրջանում ստացած հրազենային վնասվածքով: Նախնական տեղեկություններով, նա ինքնասպանություն է գործել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանությանը հասցնելը հոդվածով (ՀՀ ՔՕ 110):

Այդ օրը՝ հոկտեմբերի 6-ի գիշերը, Կարամելի Հարութն ու Յուվեցի Կարոն հանդիպել էին «Այգի» հացատանը, որին ներկա էր եղել նաեւ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Կարապետյանի եւ Ղարագյոզյանի միջեւ վիճաբանությունн ավարտվել էր սպանությամբ: