Բադմինթոնիստ Լիլիթ Պողոսյանը կմասնակցի Եվրոպական խաղերին

Բադմինթոնի Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Պողոսյանը կմասնակցի Եվրոպական երկրորդ խաղերին:

Պողոսյանը համաշխարհային վարկանիշային աղյուսակում բարելավել է դիրքերը և այժմ 226-րդն է, ինչի շնորհիվ Մինսկում կայանալիք խաղերին մասնակցելու իրավունք է ստացել:

«Սա ինձ համար շատ յուրահատուկ ու հարազատ հաղթանակ է, որովհետև առաջին անգամ եմ այսպիսի մեծ մասշտաբի սպորտային իրադարձությանը Հայաստանը բադմինթոնում ներկայացնելու»,-ասել է նա:

Եվրոպական երկրորդ խաղերը կանցկացվեն Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը:

Այս տարի խաղերին կմասնակցեն մոտ 4000 մարզիկ եվրոպական 50 երկրից: Մասնակիցները կմրցեն 15 մարզաձևերում` խաղարկելով 199 մեդալների հավաքածու:

 

Աղբյուրը՝ armenpress.am