«Արագածը» դուրս եկավ բասկետբոլի առաջնության եզրափակիչ

 Բասկետբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցը «Արագածն» է:

 Ա լիգայի 1/2 եզրափակիչում «Արագածը» հյուրընկալվելիս համառ պայքարում 92-90 հաշվով առավելության հասավ «Արթիկ-Ման Հոլդինգի» նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ փուլ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Դեշան Փարսոնսը («Արագած»), ով վաստակեց 27 միավոր, 9 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում:

Ա լիգայի եզրափակիչում «Արագածը» ուժերը կչափի «Արցախ» - «Ուրարտու» զույգի հաղթողի հետ:

 

Աղբյուրը՝ armenpress.am