Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Մայամիի մրցաշարի կիսաեզրափակիչ:
Տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Ֆեդերերը գերազանցեց Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Քևին Անդերսոնին: 1 ժամ 26 րոպե ձգված մրցախաղում Ֆեդերերը հաղթեց 6:0, 6:4 հաշվով:
Կիսաեզրափակիչում շվեյցարացին ուժերը կչափի կանադացի Դենիս Շապովալովի հետ:
Աղբյուրը՝ armenpress.am