Ոստիկանությունն ուսումնասիրում է Խաշմանյանի՝ ֆուտբոլիստին ծեծելու մասին հրապարակումը

ՀՀ Ոստիկանությունն ուսումնասիրում է Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի՝ իր թիմի ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանենին ծեծելու մասին հրապարակումը:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Նշեցին նաեւ, որ արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Երեկ՝ մարտի 28-ին, ֆուտբոլիստը մամուլում հայտնել էր 2 դեպքի մասին, որոնցից մեկը տեղի է ունեցել մարտի 2-ին, մյուսը՝ մարտի 25-ին:

Ոստիկանությունից ասացին, որ նշված դեպքերով ահազանգ կամ հաղորդում չի ստացվել:

Ավելի վաղ Խաշմանյանը մեկնաբանել էր: Նա ասել էր, որ ֆուտբոլիստը ստում է, որ նա մարզահագուստ է գողացել, ինքը զայրացել է նրա վրա, այդ պատճառով էլ նա նման բաներ է ասել:

Մարզիչը պատրաստվում է այս ֆուտբոլիստին ու նրա 3 ընկերներին հեռացնել թիմից:

 

Աղբյուրը՝ armtimes.com