Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել Շարժայի մրցաշարի 8-րդ տուրում

Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը շարունակում է ելույթները Շարժայում:

ԱՄԷ-ում ընթացող միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Սարգսյանը կիսեց միավորը ուզբեկ Նոդիրբեկ Աբդուլսատուրովի հետ: Այժմ Սարգսյանն ունի 6,5 միավոր և առաջատարին զիջում է մեկ միավորով:

Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող «Շարժա Մասթերս» խոշոր միջազգային մրցաշարին մասնակցում է 178 շախմատիստ 31 երկրից, այդ թվում՝ 35 գրոսմայստեր:

 

Աղբյուրը՝ armenpress.am