«Ռեալ»-ը մտադիր է գնել Պոգբայի տրանսֆերը

Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է ձեռք բերել աշխարհի չեմպիոն ֆրանսիացի Պոլ Պոգբային:

Իսպանական ակումբը մտադիր է Պոգբայի համար վճարել 145 միլիոն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան մասնակցել է ընդհանուր առմամբ 37 խաղի, դարձել է 14 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

Պոլ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ»-ում է 2016 թվականից: Ֆրանսիայի ազգային թիմի կազմում 2018 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն:

 

Աղբյուրը՝ armenpress.am