Լեո Մեսսին կարոտում է Քրիշտիանու Ռոնալդուին

«Չնայած դժվար էր տեսնել, թե նա ինչպես է տիտոսներ նվաճում, բայց մեծացնում էր Լա Լիգայի հեղինակությունը: Նրա շնորհիվ «Յուվենթուսը» մեծ շանսեր ունի Լա Լիգայում հաղթելու»,-Club 947FM-ի հետ զրույցում ասել է արգենտինացին: 

Մեսսին խոստովանել է, որ Ռոնալդուի դեմ խաղալը միշտ հետաքրքիր է եղել, թեեւ շատ դժվար: Նա կցանկանար, որ պորտուգալացին դեռ Արքայական թիմում լիներ:

Հարձակվողը նաեւ նշել է լավագույն ֆուտբոլիստներին` Նեյմար, Կիլիան Մբապե, Էդեն Ազար, Լուիս Սուարես, Սերխիո Ագուերո. «Նրանցից յուրաքանչյուրը կարող է լավագույնը դառնալ: Բայց միեւնույն է կառանձնացնեմ Ռոնալդուին, քանի որ նա ինձ հետ նույն հարթության վրա է»: 

 

Աղբյուրը՝ sport.mediamax.am