Մեգան Մարքլը կխախտի 40 տարվա թագավորական ավանդույթն ու կծննդաբերի մեկ այլ հիվանդանոցում

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ նախկին դերասանուհի Մեգան Մարքլը, քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, պատրաստվում է խախտել 40 տարվա պատմություն ունեցող թագավորական ավանդույթն ու Լոնդոնի Փադինգտոն թաղամասում գտնվող Սուրբ Մարիամ հիվանդանոցի «Լինդո» ծննդատան փոխարեն իր առաջնեկին լույս աշխարհ բերել մեկ այլ վայրում:

Այս մասին գրում է Daily Mail-ը՝ հիշեցնելով, որ արքայադուստր Դիանան բրիտանական գահի երկու ժառանգներին՝ արքայազն Ուիլյամին և Հարիին, ծննդաբերել է հենց այնտեղ: Նրա ավագ հարսը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, հետևելով ավանդույթին, իր երեք երեխաներին ևս «Լինդո»-ում է ծննդաբերել:

Սակայն նշվում է, որ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ցանկանում է երեխային ունենալ իր և Հարիի վինձորյան տան հարևանությամբ գտնվող ծննդատանը: 

Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ 37-ամյա դքսուհին ցանկանում է խուսափել իր հղիության նկատմամբ համընդհանուր հետաքրքրության սթրեսից: Բացի այդ՝ նա ցանկանում է ցույց տալ, որ իր քայլերով չի ընդօրինակում Միդլթոնին:

Princess Diana gave birth to Price William at the wing of St Mary's Hospital in 1982

The Duke and Duchess of Cambridge (pictured holding Louis) posed on the steps of Paddington's Lindo Wing after delivering their three children

The Duchess of Sussex will opt for a maternity unit near to her and Prince Harry's home in Windsor

 

Աղբյուրը՝ tert.am