Չինաստանում գտել են համացանցային կախվածության դեմ պայքարի միջոց

Համացանցից մեծ կախվածության են ենթարկվում դեռահասները, ինչի պատճառով էլ Չինաստանում մշակել են, այսպես կոչված, «դեռահասության ռեժիմ»:

Չինական կիբերանվտանգության աշխատակիցների խոսքով՝ ամենից հաճախ կախվածությունը արտահայտվում է կարճ հոլովակների դիտումով, որ ցուցադրվում են Չինաստանում այնպիսի տեսահոսթինգներով, ինչպիսիք են Huoshan-ը, Kuaishou-ն և TikTok-ը:

Այս ծառայությանն առաջարկվել է ներառել դեռահասության ռեժիմի գործառույթ: Նա պետք է աշխատի հետևյալ կերպ. օրվա մեջ մեկ անգամ հավելված մուտք գործելուց հետո կառաջարկվի անցնել տվյալ ռեժիմին: Այն միացնելիս կգործի կոնտենտի և տեսածառայության օգտագործման սահմանափակում:

Դա օգտատերերին կօգնի հետևել համացանցում իրենց գործողություններին և բարերար ազդեցություն կունենա ցանցում մշակութային միջավայրի վրա:

Նոր գործառույթը Չինաստանում կփորձարկվի այս տարվա հուլիսին:

 

Աղբյուրը՝ 1in.am