Ուկրաինայում նախագահական ընտրություններ են. աննախադեպ թվով թեկնածուներ կան, նաեւ՝ գործող նախագահը

Այսօր՝ մարտի 31-ին Ուկրաինայում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Վաղ առավոտյան երկրով մեկ բացվել են քվեարկության համար նախատեսված ընտրատեղամասերը, որոնք գործելու են մինչ երեկոյան ժամը 20:00-ն:

Ընտրություններին մասնակցում են ռեկորդային քանակով թեկնածուներ՝ 39 մարդ, այդ թվում՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: Նախնական արդյունքների մասին հայտնի կլինի վաղը՝ ապրիլի 1-ի առավոտյան:

Եթե թեկնածուներից մեկը չհավաքի ձայների կեսից ավելին, ապա ապրիլի 21-ին կկայանա ընտրությունների 2-րդ փուլը:

Ուկրաինայի ոստիկանությունը արդեն իսկ հայտնել է ընտրախախտման 25 դեպքի մասին: Ընտրախախտումները հիմնականում կապված են քվեատուփերի լցոնման, առանց համապատասխան փաստաթղթերի ներկայացման քվեաթերթիկներ ստանալու, քվեարկած թերթիկները լուսանկարելուհետ կապված:

Հարցումների համաձայն 39 թեկնածուներից առաջատարի դիրքում է երգիծաբան, շոումեն Վլադիմիր Զելինսկին:

 

Աղբյուրը՝ armtimes.com