Երեխան մազերի հազվադեպ մուտացիայի պատճառով հրաժարվել է սանրից

Անգլիայի Հյուսիսային Յորքշիրի Նորթալերթոն քաղաքում ապրող Շարլոտ Սեյմուրը հիշում է, թե ինչպես դուստրը՝ Ուինթերը, ծնվեց մուգ խիտ մազերով, որոնց գույնը քիչ-քիչ բացվեց ու տարիների ընթացքում «անհնազանդ» դարձան: «Նրա մազերը զարմանալի են: Գանգուրները կարծես գլորվում են, իսկ գագաթին բաժանվում միլիոն կեսի: Դրանք պարզապես անհնար է սանրել », – դժգոհում է 33-ամյա բրիտանուհին:

«Երբ նա երեք տարեկան էր, նրա մազերը այնքան գանգրացան կարծես հատուկ փաթաթած լինեի: Դժվար էր դրանք կարգի բերել», – ավելացրեց նա: Կինը կիրառել է տարբեր տեսակի շամպուններ ու լոսյոններ `երեխայի մազերը սանրելու համար, բայց ոչինչ չի օգնել: Այնուհետև Շարլոտը սկսել է խնդրի լուծումը փնտրել համացանցում և մի քանի նմանատիպ դեպքերի է հանդիպել:

Պարզվեց՝ երեխան տառապում է չսանրվող մազերի համախտանիշից, հիվանդություն, որի ժամանակ մազերը գրեթե ուղղահայաց են աճում: «Նրա մազերը ուշադրություն են գրավում, և երբեմն նույնիսկ մարդիկ հարցնում են. «Ինչ է պատահել նրա մազերին»: Սակայն Ուինթերը չի նեղվում, – բացատրում է մայրը:- Աղջիկը սիրում է իր մազերը, ինչպես նաև մարդկանց ուշադրությունը: Նա շատ ինքնավստահ է»:

 

Աղբյուրը՝ 1in.am