Թուրքիայում համայքապետի թեկնածուն ձիով է գնացել ընտրատեղամաս

Մարտի 31-ի վաղ առավոտից Թուրքիայում մեկնարկած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին Քոնիայի շրջանի համայքապետերի թեկնածուներից մեկը ձիով է գնացել ընտրատեղամաս։

Դուրունայ համայնքապետի թեկնածու առաջադրված Իբրահիմ Օմյուր Բելգինը ընտրատեղամաս է գնացել ձիով։ Նա Քոնիայում հայտնի է «հեծյալ համայնքապետ» մականվամբ։

Բելգինը քվեարկելուց հետո ասել է, որ 4 ամիս նախընտրական քարոզարշավի շրջանում ձիով շրջել է տնետուն, փողոցից փողոց և զրուցել քաղաքացիների հետ։

Բելգինի համոզմամբ՝ այդ ձին ընտրություններում իրեն հաջողություն է բերելու, իսկ ընտրվելուց հետո պարգևատրելու է ձիուն։ 

 

Աղբյուրը՝ ermenihaber.am