ԳԹԿ-ն ընտրել է մարզային այն դպրոցները, որտեղ անցկացվելու է 9-րդ դասարանցիների կենտրոնացված քննությունը․ ցանկ

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) արդեն հստակեցրել է մարզային այն դպրոցների ցանկը, որտեղ մայիսի 26-ին անցկացվելու են 9-րդ դասարանցիների կենտրոնացված քննությունները։ Այդ կենտրոնների քանակն ընդհանուր առմամբ 174 է։

Երեւանի քննական կենտրոնները ամբողջությամբ դեռ ընտրված չեն։ Դրանց անունները կհրապարակվեն առաջիկա օրերին։ Ինչպես հայտնի է, այս տարի որոշվել է կենտրոնացված կարգով անցկացնել հիմնական դպրոցի ավարտական 9-րդ դասարանի քննությունը, ինչն աննախադեպ ծավալներ է ընդգրկելու, որովհետեւ միասնական քննությունների սկզբունքով գիտելիքի ստուգմանը մասնակցելու է 9-րդ դասարանն ավարտող շուրջ 32 հազար աշակերտ։ Հիմնական դպրոցի ավարտական քննությունների շարքում հայոց լեզվի քննությունն առայժմ միակն է, որն անցկացվելու է կենտրոնացված կարգով:

«Քննական կենտրոններ ընտրվել են բոլոր մարզերում: Չկա տարածաշրջան, որտեղ քննական կենտրոն չլինի, անկախ նրանից՝ երեխաների թիվը շատ է, թե քիչ է: Օրինակ Աշոցքում երեխաների թիվը քիչ է, Մեղրիում մեկ քննական կենտրոն ունենք, բայց մենք նպատակահարմար չենք գտել Մեղրիի երեխան գա Կապանում հանձնի քննություն: Նույնը նաեւ Աշոցքում: Կարեւոր ենք համարել, որ Աշոցքի կամ Ամասիայի 9-րդ դասարարանի աշակերտը չգա Գյումրիում հանձնի: Այսինքն՝ աշխատել ենք, որ յուրաքանչյուր տարածաշրջանում ունենանք քննական կենտրոն եւ այդ քննական կենտրոնում ընդգրկվեն տվյալ տարածաշրջանի երեխաները»,- ասաց ԳԹԿ տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը:  

Յուրաքանչյուր կենտրոնում քննություն է հանձնելու 80-180 աշակերտ։

Կարո Նասիբյանն ասաց, որ մարզպետարանների կրթության վարչություններին արդեն ուղարկել է քննական կենտրոնների ցանկը։ «Նաեւ քննական կենտրոններ ենք ուղարկել, թե որ դպրոցների 9-րդ դասարանցիներն են գալու իրենց մոտ, բնականաբար արդեն տարածած կլինեն», - նշեց ԳԹԿ փոխտնօրենը։

Մարզերում ձեւավորված քննական կենտրոնների ցանկը ներկայացնում ենք ստորեւ։

ԱՐԱԳԱԾՈՏՆ

  1. Կարբիի միջն. դպրոց
  2. Մուղնիի հիմն. դպրոց
  3. Կոշի միջն. դպրոց
  4. Օշականի միջն. դպրոց
  5. Աշտարակի թիվ 3 հիմն. դպրոց
  6. Աշտարակի թիվ 1 հիմն. դպրոց
  7. Շենավանի միջն. դպրոց
  8. Ապարանի թիվ 2 հիմն. դպրոց
  9. Ծաղկահովիտի միջն. դպրոց
  10. Թալինի թիվ 1 հիմն. դպրոց
  11. Թալինի թիվ 2 հիմն. դպրոց
  12. Արագածավանի թիվ 2 միջն. դպրոց
  13. Ն. Բազմաբերդի միջն. դպրոց 

ԱՐԱՐԱՏ 

  1. Արարատի թիվ 4 հիմն. դպրոց
  2. Արարատ գյուղի թիվ 1 միջն. դպրոց
  3. Արարատի թիվ 2 հիմն. դպրոց
  4. Վանաշենի միջն. դպրոց
  5. Լուսառատի միջն. դպրոց
  6. Արալեզի միջն. դպրոց
  7. Վեդու թիվ 1 հիմն. դպրոց
  8. Վեդու թիվ 2 հիմն. դպրոց
  9. Սուրենավանի միջն. դպրոց
  10. Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոց
  11. Արտաշատի թիվ 5 հիմն. դպրոց
  12. Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոց
  13. Աբովյանի միջնակարգ դպրոց
  14. Մասիսի միջնակարգ դպրոց
  15. Շահումյանի միջնակարգ դպրոց
  16. Մխչյանի միջն. դպրոց
  17. Վերին Արտաշատի միջնակարգ դպրոց
  18. Մասիսի թիվ 1 հիմն. դպրոց
  19. Մասիսի թիվ 2 հիմն. դպրոց
  20. Նոր Խարբերդի թիվ 1 միջն. դպրոց
  21. Այնթապի թիվ 2 միջն. դպրոց
  22. Գեղանիստի միջն. դպրոց
  23. Զորակի միջն. դպրոց
  24. Մարմարաշենի միջն. դպրոց
  25. Հայանիստի միջն. դպրոց

ԱՐՄԱՎԻՐ 

  1. Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոց
  2. Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոց
  3. Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոց
  4. Արմավիրի թիվ 6 հիմնական դպրոց
  5. Սարդարապատի միջնակարգ դպրոց
  6. Նալբանդյանի միջնակարգ դպրոց
  7. Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոց
  8. Արմավիր գյուղի միջնակարգ դպրոց
  9. Արգավանդի միջնակարգ դպրոց
  10. Արևիկի միջնակարգ դպրոց
  11. Մյասնիկյանի միջնակարգ դպրոց
  12. Քարակերտի թիվ 1 միջնակարգ դպրոց
  13. Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոց
  14. Վաղարշապատի թիվ 3 հիմնական դպրոց
  15. Վաղարշապատի թիվ 9 հիմնական դպրոց
  16. Վաղարշապատի թիվ 4 հիմնական դպրոց
  17. Փարաքարի միջնակարգ դպրոց
  18. Արշալույսի միջնակարգ դրպոց
  19. Ծիածանի միջնակարգ դպրոց
  20. Ջրառատի միջնակարգի դպրոց
  21. Գայի միջնակարգ դպրոց
  22. Բաղրամյանի միջնակարգ դպրոց 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ 

  1. Գավառի թիվ 1 հիմն. դպրոց
  2. Գավառի թիվ 8 հիմն. դպրոց
  3. Նորատուսի թիվ 1 միջն. դպրոց
  4. Սարուխանի թիվ 1 միջն. դպրոց
  5. Ճամբարակի թիվ 1 հիմն. դպրոց
  6. Մարտունու ավագ դպրոց
  7. Մարտունու թիվ 2 հիմն. դպրոց
  8. Ծովինարի միջն. դպրոց
  9. Լիճքի միջն. դպրոց
  10. Ձորագյուղի  հիմն. դպրոց
  11. Ն. Գետաշենի թիվ 2 միջն. դպրոց
  12. Աստղաձորի միջն. դպրոց
  13. Սևանի թիվ 1 հիմն. դպրոց
  14. Սևանի թիվ 3 հիմն. դպրոց
  15. Սևանի թիվ 4 հիմն. դպրոց
  16. Գեղամավանի միջնակարգ դպրոց
  17. Վարդենիսի թիվ 2 հիմն. դպրոց
  18. Մեծ Մասրիկի միջն. դպրոց
  19. Վարդենիսի թիվ 4 հիմն. դպրոց
  20. Վարդենիսի թիվ 3 հիմն. դպրոց

ԼՈՌԻ

  1. Ալավերդու թիվ 1 հիմն. դպրոց
  2. Ալավերդու թիվ 2 հիմն. դպրոց
  3. Ալավերդու թիվ 5 ավագ դպրոց
  4. Ալավերդու թիվ 8 ավագ դպրոց
  5. Սպիտակի ավագ դպրոց
  6. Սպիտակի թիվ 1 հիմն. դպրոց
  7. Սպիտակի թիվ 8 միջն. դպրոց
  8. Ստեփանավանի ավագ դպրոց
  9. Ստեփանավանի թիվ 2 հիմն. դպրոց
  10. Ստեփանավանի թիվ 6 միջն. դպրոց
  11. Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց
  12. Վանաձորի թիվ 24 միջն. դպրոց
  13. Վանաձորի թիվ 6 հիմն. դպրոց
  14. Վանաձորի թիվ 18 միջն. դպրոց
  15. Վանաձորի թիվ 27 հիմն. դպրոց
  16. Վանաձորի թիվ 4 հիմն. դպրոց
  17. Վանաձորի թիվ 30 հիմն. դպրոց
  18. Վանաձորի թիվ 25 հիմն. դպրոց
  19. Վանաձորի թիվ 3 հիմն. դպրոց
  20. Տաշիրի թիվ 2 հիմն. դպրոց
  21. Տաշիրի թիվ 1 հիմն. դպրոց

ԿՈՏԱՅՔ 

  1. Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց
  2. Աբովյանի թիվ 5 հիմնական  դպրոց
  3. Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց
  4. Աբովյանի թիվ 10 հիմնական դպրոց
  5. Բյուրեղավանի ավագ դպրոց
  6. Արամուսի միջնակարգ դպրոց
  7. Գեղաշենի միջնակարգ դպրոց
  8. Առինջի միջնակարգ դպրոց
  9. Ջրվեժի միջնակարգ դպրոց
  10. Գառնիի թիվ 1 հիմնական դպր.
  11. Հրազդանի թիվ 4 հիմնական դպրոց
  12. Հրազդանի թիվ 9 հիմնական դպրոց
  13. Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոց
  14. Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոց
  15. Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոց
  16. Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոց
  17. Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոց
  18. Չարենցավանի թիվ 5 հիմնական դպրոց
  19. Նոր Հաճնի թիվ 3 հիմնական դպրոց
  20. Նոր Գեղիի թիվ 1 միջնակարգ դպրոց
  21. Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոց
  22. Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց
  23. Եղվարդի թիվ 2 հիմնական դպրոց
  24. Քասախի թիվ 1 միջնակարգ դպրոց

ՇԻՐԱԿ 

  1. Աշոցքի միջնակարգ դպրոց
  2. Արթիկի թիվ 5 հիմնական  դպրոց
  3. Նոր Կյանքի միջնակարգ դպրոց
  4. Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց  
  5. Արևշատի  միջնակարգ դպրոց
  6. Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց
  7. «Օյունջյան»  դպրոց-վարժարան
  8. Գյումրու թիվ 10 հիմնական դպրոց
  9. Գյումրու թիվ 7 հիմնական դպրոց
  10. Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց
  11. Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոց
  12. Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց
  13. Գյումրու թիվ 15 հիմնական դպրոց
  14. Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոց
  15. Գյումրու թիվ 23 միջնակարգ  դպրոց
  16. Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց
  17. Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց
  18. Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոց 

ՍՅՈՒՆԻՔ 

  1. Գորիսի թիվ 1 ավագ դպրոց
  2. Գորիսի թիվ 3 հիմն. դպրոց
  3. Խնձորեսկի միջն. դպրոց
  4. Գորիսի թիվ 2 հիմն. դպրոց
  5. Կապանի թիվ 1 հիմն. դպրոց
  6. Կապանի թիվ 6 հիմն. դպրոց
  7. Կապանի թիվ 3 միջն. դպրոց
  8. Քաջարանի թիվ 2 միջն. դպրոց
  9. Կապանի թիվ 5  հիմն. դպրոց
  10. Մեղրու թիվ 1 միջն. դպրոց
  11. Սիսիանի թիվ 1 հիմն. դպրոց
  12. Սիսիանի թիվ 2 հիմն. դպրոց
  13. Սիսիանի ավագ դպրոց 

ՎԱՅՈՑ ՁՈՐ

  1. Եղեգնաձորի ավագ դպրոց
  2. Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց
  3. Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց
  4. Վայքի հիմնական դպրոց
  5. Ջերմուկի կրթահամալիր

 ՏԱՎՈՒՇ 

  1. Բերդի թիվ 3 հիմնական դպրոց
  2. Տավուշ գյուղի միջնակարգ դպրոց
  3. Բերդի ավագ դպրոց
  4. Դիլիջանի ավագ դպրոց
  5. Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոց
  6. Իջևանի թիվ 1 հիմնական  դպրոց
  7. Իջևանի թիվ 3 հիմնական դպրոց
  8. Իջևանի թիվ 5 հիմնական դպրոց
  9. Սևքարի միջնակարգ դպրոց
  10. Ազատամուտի միջնակարգ դպրոց
  11. Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոց
  12. Նոյեմբերյանի ավագ դպրոց
  13. Բագրատաշենի միջնակարգ դպրոց

 

Աղբյուրը՝ armtimes.com