Նարեն, Նարինեն ու Նարեկն իրենց լավ են զգում. Արսեն Թորոսյանն այցելել է Երևանում ծնված եռյակին (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, որտեղ օրեր առաջ եռյակ էր ծնվել:

Նորածիններին տվել են Նարե, Նարինե և Նարեկ անունները։

Արսեն Թորոսյանը այցից տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և գրել է.

«Նարեն, Նարինեն ու Նարեկը իրենց լավ են զգում»: