«Ես 35 տարեկան եմ՝ ուղղակի երկու անգամ». Աշոտ Ղազարյան

Սիրված դերասան, կատակերգու Աշոտ Ղազարյանը երեկ դարձել է 70 տարեկան: Դերասանն արդեն հասցրել է իր ծննդյան տարեդարձը նշել Կրեմլի համերգային դահլիճում․ 5 ժամանոց շոուն հիացրել է ներկաներին։ Արդեն իրականացված ծննդյան, ապագա պլանների եւ կյանքում գրանցած հաջողությունների մասին Bravo.am-ը զրուցել է սիրված դերասանի հետ։

- Պարոն Ղազարյան, ի՞նչ տպավորություններով եք վերադարձել Մոսկվայից, ասում են՝ աննկարագրելի միջոցառում է եղել՝ 5700 հանդիսատեսով եւ 5 ժամանոց շոուով։

- Այնքան ջերմություն, սեր եւ կարոտ կար այդ հանդիսատեսի մեջ։ Մարդիկ գնել էին տոմսը եւ սիրով եկել։ Շատ ջերմ եւ անչափ ուրախ մթնոլորտում անցավ, դա համերգ չէր, այլ մի մեծ ներկայացում, որին մասնակցում էին մեր բոլոր աստղերը, որոնք եկել էին ինձ հետ ուրախանալու, ուրախությունս կիսելու, ես էլ պատրաստ եմ մշտապես լինել այն մարդկանց կողքին, ովքեր այդ օրն ինձ հետ էին։ Ես մինչ այդ դեռ ամիսներ առաջ շատ էի մտածում, որ ամեն բան լավ անցնի, որպեսզի մարդիկ հուսախաբ չլինեն, եւ ինքս ինձ հուսախաբ չարեցի։

- Ոչ մեկ չի հավատում, որ 70 տարեկան եք, ո՞րն է երիտասարդ մնալու գաղտնիքը։
- Ես 70 չեմ, ես 35 եմ ՝ ուղղակի երկու անգամ։ Երիտասարդ մնալու հարցում մեծ դեր ունեն իմ գեները․ մայրս 90 տարեկանում մահացավ, ով տեսնում էր, ասում էր՝ 60 կամ 70 տարեկան է, քեռիս էլ ողջ է, 103 տարեկան է,առողջականը, փառք Աստծո, տեղն է, առանց ակնոց թերթ է կարդում, ինքը ռուսերենի ուսուցիչ է եղել եւ մինչեւ օրս էլ իր թոռներին եւ ծոռներին ռուսերեն է սովորեցնում։ Սա էլ է տեսակ, գեն, ես հոգնել չունեմ, ավելին՝ հոգնում եմ պարապությունից, անգործությունից։

 

Ամբողջական` սկզբնաղբյուրում