Վագոն-տնակում հայտնաբերվել է դի

Արմավիրի մարզի՝ Եղեգնուտ գյուղի 1-ին փողոցի թիվ 4 տան դիմաց այրվել է տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:30-ին, մարվել՝ 04:16-ին:
Ամբողջությամբ այրվել է երկաթյա վագոն-տնակը:
Հրշեջ-փրկարարները ներսում հայտնաբերել են այրված դի: