Ռեստորանում հարսանիքից հետո թունավորվել են մի քանի տասնյակ մարդիկ, այդ թվում հարսը, փեսան, նրանց մայրերը, հարսի քույրը

Հունիսի 8-ին «Ծիրանի» ռեստորանային համալիրում անցկացված հարսանիքի ուրախ տրամադրությունը կարճ ժամանակ անց փոխակերպվել է առողջապահական հոգսերի:

Արարողության մի քանի տասնյակ ու հնարավոր է՝ ընդհուպ մինչեւ հարյուրավոր մասնակիցների մոտ հաջորդ օրվանից սկսած նկատվել է ինքնազգացողության վատացում, ջերմություն, լուծ, սրտխառնոց: Նրանց մի մասը դիմել է ստացիոնար բուժհաստատություններ, մյուսները բուժում են ստանում տնային պայմաններում: Թունավորվել են հարսը, փեսան, նրանց մայրերը, հարսի քույրը, բազմաթիվ այլ հարազատներ ու մտերիմներ: Սկզբում յուրաքանչյուրին թվացել է, թե խնդիրը միայն իր հետ է՝ գուցե մրսել է, գուցե տանը պատրաստված ինչ-որ կերակուրի պատճառով է: Բայց երբ միմյանց հետ կապ են հաստատել, պարզվել է, որ բոլորի մոտ գրեթե նույն ախտանշաններն են, ու վատացել է բացառապես այն մարդկանց ինքնազգացողությունը, որոնք օգտվել են «Կեսար» աղցանից:

 

Ամբողջական` սկզբնաղբյուրում