Արտակ Զեյնալյանի ներուժը կներգրավվի պետության կառավարման և հետագա զարգացման գործում. վարչապետ

Արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի ներուժը կներգրավվի պետության կառավարման և հետագա զարգացման ու շինարարության գործում: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր մեր կառավարության առաջին նիստն է, որ անցկացնում ենք առանց արդարադատության այժմ արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանի: Ես ուզում եմ պարոն Զեյնալյանին շնորհակալություն հայտնել մեր կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել: Վստահ եմ, որ Արտակ Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ պետության կառավարման և պետության հետագա զարգացման ու շինարարության գործում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Արտակ Զեյնալյանն Արդարադատության նախարարի պաշտոնից ազատվել է հունիսի 12-ին՝ սեփական դիմումի համաձայն: