Սևանա լիճ կարելի է հասնել նաև հարմարավետ էլեկտրագնացքով

Նման սեզոնային էլեկտրագնացք նշանակում է ամեն ամառ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծում և դեպի Սևանա լիճ տանող ավտոճանապարհների թեթևացում։

Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Ալմաստ (Երևան) - Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 14-ից՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

Այս մասին տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունից։

Տեղեկացվում է, որ գնացքը Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից մեկնում է ժամը 08:30՝ Սևանի կայարան ժամանելով 10:28, իսկ Շորժա՝ 11:28-ին:

Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը Շորժայի կայարանից մեկնում է 17:00-ին, Սևանից՝ 18:00՝ Երևան վերադառնալով ժամը 20:00-ին:

Տոմսի գինը մեկ ուղղությամբ կազմում է՝ 600 դրամ մինչև Սևանի կայարան և 1 000 դրամ մինչև Շորժա:

Նման սեզոնային էլեկտրագնացք նշանակում է ամեն ամառ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծում և դեպի Սևանա լիճ տանող ավտոճանապարհների թեթևացում։



Աղբյուրը` armeniasputnik.am