ՀՀԿ-ն մրցույթ է հայտարարում

Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ֆեյսբուքյան իր էյում գրառում է կատարել, որում ասվում է.

«Սոցիալական ցանցերում տարածվեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության «Եթե մտահոգ ես…» իմիջային քարոզարշավի բազմաթիվ նմանակումներ և կատակներ։

Մենք գնահատում ենք հումորը և հայտարարում մրցույթ.

Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը հայտարարում է «Եթե մտահոգ ես…» թեմատիկայով պաստառների մրցույթ հետևյալ անվանակարգերով.

Ամենակրեատիվ պաստառ 
Ամենահումորային պաստառ 
Ամենաազդեցիկ պաստառ (գնահատվելու է նախընտրական քարոզարշավի շրջանակներում շրջանառվող թեմաների լուսաբանումը)

Մրցույթի երեք անվանակարգերում հաղթող մասնակիցները ընտրություններից հետո կհրավիրվեն ճաշի ՀՀԿ համապետական ցուցակի առաջին երեք թեկնածուների հետ։

Մրցույթին մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել Ձեր պաստառները ՀՀԿ Երիտասարդական Կազմակերպության պաշտոնական ֆեյսբուքյան էջին։

Ծանուցում. ուղարկելով աշխատանքները՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը մրցույթի կազմակերպիչներին օգտագործել դրանք քարոզչական և այլ նպատակներով»: