«Գեղեցիկ քաղաք է». Իչայի, Չակորի, Տապասյայի, Ռաթորի եւ հնդիկ մյուս դերասանների զբոսանքը Երեւանում

Տապասյա, Իչա, Ռաթոր, Սուրաջ, Չակոր՝ երեկ Հյուսիսային պողոտան վերածվել էր հոլիվուդյան սերիալի նկարահանման հրապարակի: Շուրջ 3 տարի Տապասյա-Իչա հակամարտությանը էկրաններից հետեւող հայ հեռուստադիտողը, նրանց փողոցում տեսնելով, զարմացած էր՝ Ռաշմին ու Թինան իրականում միասին սելֆի են անում հերիք չէ, նաեւ ջերմորեն գրկախառնվում են:): 

Դերասաններ Ռաշմի Դեսայը, Թինա Դաթան,Սպանդան Չատուրվեդին, Գաուրավ Չոպրան եւ Մրունալ Ջեյնն առաջին անգամ են Երեւանում, եկել են հնդկահայկական համերգին մասնակցելու:

Եթե քաղաքի կենտրոնում սովորական զբոսանքը կարող է կես ժամ տեւել, ապա հնդիկ աստղերի հետ այն երկարաձգվեց. ամեն քայլափոխի նրանց կանգնեցնում էին երկրպագուները՝ լուսանկարվում, ապա հիացմունքի խոսքեր հղում, ոմանք` նույնիսկ հայերեն:): Ռուզան տատիկն ու իր քույրը Թինա Դաթային պատմում էին, թե ինչպես են արդեն քանի տարի դիտում այն սերիալը, որում նա նկարահանվում է: Հիասթափվեցին, երբ տեսան, որ Թինան հայերեն չի հասկանում, ու դիմեցին Վարդան Սարգսյանի օգնությանը, որ թարգմանի՝ իրենք Իչային շատ են սիրում:):

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուրում