Սիրիայի Մեծ Մուֆթիի երախտագիտությունը՝ ՀՀ հումանիտար առաքելության խմբի գործունեության կապակցությամբ

Հալեպում Հայաստանի ն գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել է  Հայոց Բերիո թեմի նորընտիր առաջնորդ Մասիս եպիսկոպոս Զուբոյանի, ինչպես նաև Հալեպի առողջապահական և հասարակական հարցերի բարձր մակարդակի հանձնախմբի առաջնորդ Շեյխ Մուհամադ Ադիբ Մահմուդ Հասունի (Sheikh Mohammad Adib Mahmoud Hasoun) գլխավորած պատվիրակության համատեղ այցելությունը Հալեպում տեղակայված ՀՀ մարդասիրական առաքելության խմբի կենտրոն: Ընկերակցող պատվիրակության կազմում էին Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ, ինչպես նաև հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ:

ԱԳ նախարարությունից հայտնում են, որ Հայոց Բերիո թեմի առաջնորդ Մասիս եպիսկոպոս Զուբոյանն իր ողջույնի խոսքում անդրադարձել է  առաքելության կարևորությանն ու պատմական նշանակությանը՝ բարձր գնահատելով հայ բժիշկների, ականազերծողների և նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմի կատարած նվիրյալ ծառայությունը։

Մասիս եպիսկոպոս Զուբոյանը նշել է, որ այն սիրո և երախտագիտության մեր արտահայտությունն է այն մեծ մարդասիրության համար, որ ցուցաբերել է սիրիացի բարեկամ ժողովուրդը Ցեղասպանությունից մազապուրծ փրկված հայ ժողովրդի գաղթական զավակների նկատմամբ:

Շեյխ Մուհամմադ Ադիբ Մահմուդ Հասունը Հայաստանի իշխանություններին և ժողովրդին փոխանցել է Սիրիայի Մեծ Մուֆթիի երախտագիտությունն ու շնորհակալական խոսքերը՝ ՀՀ հումանիտար առաքելության խմբի գործունեության կապակցությամբ, միաժամանակ շեշտելով, որ խմբի մինչ օրս կատարած մարդասիրական աշխատանքները թե առողջապահության, և թե հումանիտար ականազերծման ոլորտներում արժանացել են Սիրիայի ժողովրդի մեծ համակրանքին և բարձր գնահատականին:

Գլխավոր հյուպատոսությունում ՀՀ հումանիտար առաքելության խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը, պատվիրակության անդամներին շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի և վստահության համար, նշել է, որ մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված մեծ մարդասիրությունը չի մոռացվել աշխարհասփյուռ հայ ժողովրդի կողմից, և, որ խմբի գործունեությունը Հայաստանի Հանրապետության եղբայրական աջակցությունն է պատերազմական Սիրիային` միտված տեղի ժողովրդի հոգսերի թեթևացմանն ու կարիքավոր քաղաքացիներին բժշկական անվճար ծառայությունների մատուցմանը:

Պատվիրակության անդամներն այցելել են առաքելության խմբի կեցավայր, շփվել են հայ մասնագետների հետ և իրենց գոհունակությունն են հայտնել մարդասիրական առաքելության խմբի ներկայացուցիչներին:

Տեղեկանք․ Հալեպի առողջապահական և հասարակական հարցերի բարձր մակարդակի հանձնախումբն իրականացնում է բարեգործական աշխատանքներ, որի առաջնորդը հանդիսանում է Սիրիայի գլխավոր Մուֆթի, դոկտոր Ահմադ Բադր ալ-Դին Հասունի (Great Mufti of Syria sheikh, doctor Ahmad Badr Al Din Hasoun) եղբորորդին:

 

Աղբյուր` Panorama.am

 

ՀՀ պետական խորհրդանիշների գաղտնիքները․ Էքստրասենս Կարեն Եմենջյանի բացահայտումները

«ԱՆՈՄԱԼՈՒՍ»-ի նախորդ հաղորդումները՝

#5 - «Ինչպե՞ս ճիշտ սնվել»

#4 - «Ադրբեջանի էքստրասենսների գաղտնի բանակը»

#3 - «Բուրգերի գաղտնիքները»

#2 - Ինչպե՞ս մաքրել «Թուղթ ու գիրը»

#1 - «Ինչպե՞ս մաքրել տան բացասական էներգիան»

 

Եթե ուզում եք ունենալ այսպիսի շքեղ նկարահանում, ապա գրեք «Time to»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք Հեռ. 095969009