Նախարարը վստահեցնում է՝ Սևանա լճի կանաչ գույնը զգալիորեն նվազել է

Սևանա լճի կանաչելու աստիճանը զգալիորեն  նվազել է, ջրի մակարդակն  էլ  նախորդ տարվա համեմատ  1 սմ-ով բարձր է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նախարարի խոսքով՝  նախորդ տարվա համեմատ այս տարի 25 մլն խմ-ով ավելի քիչ ջուր է վերցվել Սևանա լճից։ Բացի այդ, ըստ նրա, 5 մլն խմ ջուր էլ Արփա-Սևանի միջոցով լցվել է  Սևանա լիճ։

Անդրադառնալով մաքրման աշխատանքներին՝ Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ նախատեսվում է երկու տարվա ընթացքում մաքրել 770 հա տարածք:

«Տարբեր տարիներին, տարբեր պայմանագրերով մաքրում պետք է իրականացվեր, սակայն չի արվել։ Օրինակ՝ Վարդենիսի մասնաճյուղում աշխատանքները կատարվել են 30 տոկոսով, բայց կոճղերը չեն հեռացվել, ամբողջը մնացել է ջրի մեջ։ Արտանիշում զգալի տարածքներ էլի ջրի մեջ են մնացել»,- ասաց  Էրիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ պետությունը տարբեր տարիներին Սևանի մաքրման համար գումարներ է  հատկացրել, սակայն իրականում ոչինչ չի արվել:

Նրա խոսքով՝ 2011-2017 թթ-ի մաքրման բոլոր աշխատանքների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը՝ նախահաշիվներ և այլն, տրամադրվել է  Գլխավոր դատախազությանը։

Էրիկ Գրիգորյանն անդրադարձավ նաև լճում այս պահին իրականացվող գործողություններին՝ նշելով, որ  կառավարությանը ներկայացրել են գնառաջարկ, թե երեք քաղաքներում՝ Մարտունիում, Գավառում և Վարդենիսում,  կենսաբանական մաքրման կայաններ տեղադրելու համար ինչ գումար կպահանջվի։

 

Աղբյուր` Panorama.am

 

ՀՀ պետական խորհրդանիշների գաղտնիքները․ Էքստրասենս Կարեն Եմենջյանի բացահայտումները

«ԱՆՈՄԱԼՈՒՍ»-ի նախորդ հաղորդումները՝

#5 - «Ինչպե՞ս ճիշտ սնվել»

#4 - «Ադրբեջանի էքստրասենսների գաղտնի բանակը»

#3 - «Բուրգերի գաղտնիքները»

#2 - Ինչպե՞ս մաքրել «Թուղթ ու գիրը»

#1 - «Ինչպե՞ս մաքրել տան բացասական էներգիան»

 

Եթե ուզում եք ունենալ այսպիսի շքեղ նկարահանում, ապա գրեք «Time to»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք Հեռ. 095969009