Նոր եւ հին սերնդի դեղորայքը բուժական միատեսակ արդյունք ունեն. գերմանացի գիտնականներ

Գերմանացի գիտնականները համեմատել են «հին» եւ ինովացիոն դեղամիջոցների արդյունավետությունը եւ անսպասելի եզրակացություն կատարել: BMJ ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն՝ պարզվել է, որ նոր եւ հին սերնդի դեղամիջոցների արդյունավետությունը գործնականում միատեսակ է:

Քյոլնի Առողջապահության որակի ուսումնասիրման ինստիտուտից Բեաթա Վիզելերը եւ նրա գործընկերները վերլուծել են դեղամիջոցների գերմանական շուկան: Վերջին 8 տարում մշակվել է շուրջ 200 դեղամիջոց, որոնք հաջողությամբ անցել են եվրոպական կարգավորող մարմինների ստուգումները: Մինչդեռ, ինչպես պարզել են հետազոտողները, իրենց արդյունավետությամբ դրանց միայն քառորդ մասն է գերազանցում նախկինում կիրառվող նմանօրինակներին:

Դեղամիջոցների 16 տոկոսն է «հին» դեղերի համեմատ աննշան առավելություն ցուցադրել, սակայն ինովացիոն միջոցների գերակշիռ մեծամասնությունը (58 տոկոս) դրանց նման բուժական արդյունք է ունեցել:

Գիտնականների կարծիքով՝ սա այն բանի հետեւանքն է, որ դեղագործության ոլորտում գրեթե չեն անցկացվում  լուրջ գիտական հետազոտություններ: Դրա օգտին է վկայում այն փաստը, որ հոգեկան խանգարումների դեմ նոր դեղերի միան 6 տոկոսը եւ դիաբետի դեմ ինովացիոն դեղամիջոցների 17 տոկոսն են իրենց արդյունավետությամբ գերազանցում հին սերնդի դեղամիջոցներին:

Եվս մեկ փաստ. կարգավորող մարմինները հիմնական ուշադրությունը հատկացնում են մշակվող դեղամիջոցների անվտանգության հարցերին, այլ ոչ դրանց արդյունավետությանը, ինչն առանձնապես վառ է արտահայտվել հակաքաղցկեղային դեղամիջոցների դեպքում, որոնցից շատերը հավանություն են ստացել առանց դրանց արդյունավետ ազդեցության ապացույցների:

Աղբյուրը` med.news.am

ՀՀ պետական խորհրդանիշների գաղտնիքները․ Էքստրասենս Կարեն Եմենջյանի բացահայտումները

«ԱՆՈՄԱԼՈՒՍ»-ի նախորդ հաղորդումները՝

#5 - «Ինչպե՞ս ճիշտ սնվել»

#4 - «Ադրբեջանի էքստրասենսների գաղտնի բանակը»

#3 - «Բուրգերի գաղտնիքները»

#2 - Ինչպե՞ս մաքրել «Թուղթ ու գիրը»

#1 - «Ինչպե՞ս մաքրել տան բացասական էներգիան»

 

Եթե ուզում եք ունենալ այսպիսի շքեղ նկարահանում, ապա գրեք «Time to»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք Հեռ. 095969009