Ճապոնական մատչա թեյը նվազեցնում է տագնապայնության մակարդակը. հետազոտություն

Ճապոնական մատչա թեյի խտանյութը կարող է արդյունավետ լինել տագնապայնության մակարդակի նվազեցման դեպքում, պնդում են Kumamoto University-ի գիտնականները:

Լաբորատոր մկների մասնակցությամբ հետազոտությունը պարզել է, որ կրծողների տագնապային վարքագծի ցուցանիշները նվազում են մատչա թեյի փոշի կամ խտանյութ գործածելուց հետո:

Գիտնականների կարծիքով՝ թեյի հանգստացնող էֆեկտը կապված է D1 դոֆամինային ռեցեպտորների եւ 5-HT1A սերոտոնինային ռեցեպտորների ակտիվացման մեխանիզմի հետ. երկուսն էլ կապված են տագնապային վարքագծի հետ: Սակայն այս եզրահանգումների հաստատման համար անհրաժեշտ է կատարել այլ հետազոտություններ:

Իսկ ներկայիս հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ այս թեյն իսկապես առողջության համար շատ օգտակար է կամ գոնե հոգեկան վիճակի համար:

Նշենք, որ շատ երկրներում բնակչության շրջանում դեպրեսիայի եւ տագնապային խանգարումների մակարդակը մշտապես աճում է: Եթե մատչա թեյի արդյունավետությունը հաստատվի, այն իսկապես կօգնի այս խնդիրների դեմ պայքարին:

 

Աղբյուրը` med.news.am

 

ՀՀ պետական խորհրդանիշների գաղտնիքները․ Էքստրասենս Կարեն Եմենջյանի բացահայտումները

«ԱՆՈՄԱԼՈՒՍ»-ի նախորդ հաղորդումները՝

#5 - «Ինչպե՞ս ճիշտ սնվել»

#4 - «Ադրբեջանի էքստրասենսների գաղտնի բանակը»

#3 - «Բուրգերի գաղտնիքները»

#2 - Ինչպե՞ս մաքրել «Թուղթ ու գիրը»

#1 - «Ինչպե՞ս մաքրել տան բացասական էներգիան»

 

Եթե ուզում եք ունենալ այսպիսի շքեղ նկարահանում, ապա գրեք «Time to»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք Հեռ. 095969009