Տոկիո-2020-ի մեդալների արտադրության համար անհրաժեշտ մետաղները հավաքվել են

Տոկիո-2020-ի կազմկոմիտեն հայտարարել է, որ Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի 5000 մեդալների արտադրության համար անհրաժեշտ մետաղների ամբողջ քանակը հավաքվել է:  Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։

Երկու տարվա ընթացքում բջջային հեռախոսներից, համակարգիչներից և այլ տեխնիկաներից արդյունահանվել է 32 կիլոգրամ ոսկի, 3,5 տոննա արծաթ և 23 ցենտներ բրոնզ:

Անհրաժեշտ քանակն ապահովելու համար օգտագործվել է 6 մլն հին էլեկտրոնիկա: Հետաքրքիրն այն է, որ մարզիկներից ինչ-որ մեկը կստանա ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի հեռախոսից ստացված մեդալը: Վերջինս սեփական հեռախոսը նվիրաբերել էր ի նշան բնապահպանական նախաձեռնության աջակցության:

Միջազգային օլիմպիական կոմիտեի պահանջների համաձայն՝ ամենաբարձր պարգևը պետք է արծաթե հիմք ունենա և պարունակի առնվազն 6 գրամ մաքուր ոսկի:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Տոկիո-2020-ի պատվոհարթակները պատրաստվելու են վերամշակված պլաստիկից: 100 այդպիսի պատվոհարթակի արտադրության համար անհրաժեշտ է 100 տոննա թափոն:

 

Աղբյուր` Panorama.am

 

ՀՀ պետական խորհրդանիշների գաղտնիքները․ Էքստրասենս Կարեն Եմենջյանի բացահայտումները

«ԱՆՈՄԱԼՈՒՍ»-ի նախորդ հաղորդումները՝

#5 - «Ինչպե՞ս ճիշտ սնվել»

#4 - «Ադրբեջանի էքստրասենսների գաղտնի բանակը»

#3 - «Բուրգերի գաղտնիքները»

#2 - Ինչպե՞ս մաքրել «Թուղթ ու գիրը»

#1 - «Ինչպե՞ս մաքրել տան բացասական էներգիան»

 

Եթե ուզում եք ունենալ այսպիսի շքեղ նկարահանում, ապա գրեք «Time to»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք Հեռ. 095969009