Երևանում կոտրել են վճարային տերմինալն ու խոշոր գումար գողացել

Երեկ՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը ժամը 02:50-ից մինչև 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Մատենադարանի հարևանությամբ գտնվող Կորյունի փողոցի 16 հասցեում տեղադրված «Իզի- Փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարային տերմինալը կոտրել են: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը կոտրել են տերմինալն ու այնտեղից հափշտակել մոտ 900 հազար դրամ: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը կոտրել են տերմինալն ու այնտեղից հափշտակել մոտ 900 հազար դրամ: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե իրավապահները ինչպես ժողովուրդն է ասում՝ «ջիգյարով կպնեն հանցագործության բացահայտմանը, ապա օրերի ընթացքում այն կբացահայտվի, քանի որ թե՛ դեպքի վայրում, թե՛ դրան հարակից շենք-շինություններում ու փողոցներում բազմաթիվ տեսախցիկներ կան տեղադրված ու իզուր տեղը համայնքային ոստիկանը դեպքի վայրում թող չփորձի հավաքվածներին ասել, թե՝ «Թարսի նման հոսանքի տատանման պատճառով կամեռաները անջատված են եղել», բայց հաստատ մի քանի տեսախցիկներ միացված եղած կլինեին, այնպես որ՝ գնդակը իրավապահների դաշտում է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգողներն էլ եղել են քաղաքացիներ, ովքեր ցանկացել են օգտվել վճարային տերմինալից ու այն հայտնաբերել են կոտրած ու թալանված: 

 

Աղբյուրը՝ shamshyan.com

 

ՀՀ պետական խորհրդանիշների գաղտնիքները․ Էքստրասենս Կարեն Եմենջյանի բացահայտումները

«ԱՆՈՄԱԼՈՒՍ»-ի նախորդ հաղորդումները՝

#5 - «Ինչպե՞ս ճիշտ սնվել»

#4 - «Ադրբեջանի էքստրասենսների գաղտնի բանակը»

#3 - «Բուրգերի գաղտնիքները»

#2 - Ինչպե՞ս մաքրել «Թուղթ ու գիրը»

#1 - «Ինչպե՞ս մաքրել տան բացասական էներգիան»

 

Եթե ուզում եք ունենալ այսպիսի շքեղ նկարահանում, ապա գրեք «Time to»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք Հեռ. 095969009