Հայկական բանակային թիմը «Խաղաղության մարտիկ» մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը

Միջազգային բանակային «Խաղաղության մարտիկ» մրցույթում Հայաստանը զբաղեցրել է առաջին տեղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 13-ին Դիլիջանում մեկնարկած «Խաղաղության մարտիկ» մրցումների փակման հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ամփոփեց արդյունքները: «Սա մեզ համար մեծ հաջողություն է, քանի որ առաջին անգամ ենք գրավում 1-ին տեղը միջազգային բանակային մրցույթներում»,- նշեց Տոնոյանը և հավելեց, որ մրցումների մասնակիցները հնարավորություն են ունեցել ավելի լավ ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու ավանդույթներին։

«Խաղաղության մարտիկ» մրցումներին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Մրցումներն անցկացվել են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մրցումների մասնակիցներն ուժերը չափել են ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում:

 «Խաղաղության մարտիկ» մրցումների բացման հանդիսավոր արարողությունը տեղի էր ունեցել օգոստոսի 3-ին` Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:

 

 

«ANOMALUS»/«ԱՆՈՄԱԼՈՒՍ» #13 - «Հարցերի պատասխաններ - 2»

«ԱՆՈՄԱԼՈՒՍ»-ի նախորդ հաղորդումները

#12 - «Այն, ինչ ասացին այլմոլորակայինները, ամբողջը չեմ կարող ասել» 

#11 - «Պատասխաններ «Անոմալուս» հաղորդմանն ուղղված հարցերին»

#10 - «Ինչո՞ւ խուսափել դաջվածքներից և պատռտված հագուստից»

#9 - «Ինչպե՞ս մաքրել բիոէներգետիկ դաշտը վարժությունների միջոցով»

#8 - «Նախաքրիստոնեական հայկական տառերի առեղծվածը»

#7 - «Առեղծվածային քաղաքակրթություններ երկրի ընդերքում»

#6 - «ՀՀ պետական խորհրդանիշների գաղտնիքները»

#5 - «Ինչպե՞ս ճիշտ սնվել»

#4 - «Ադրբեջանի էքստրասենսների գաղտնի բանակը»

#3 - «Բուրգերի գաղտնիքները»

#2 - Ինչպե՞ս մաքրել «Թուղթ ու գիրը»

#1 - «Ինչպե՞ս մաքրել տան բացասական էներգիան»

 

Եթե ուզում եք ունենալ այսպիսի շքեղ նկարահանում, ապա գրեք «Time to»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք Հեռ. 095969009