Քարահունջում արդեն 200 խոզ է սատկել. նոր դեպքեր են գրանցվել

Օգոստոսի 19-ին, ժամը 16:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Հարթաշեն և Քարահունջ համայնքներում արձանագրվել են խոզերի անկման դեպքեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հարթաշեն գյուղում քաղաքացի Ն.Ս.-ին պատկանող 50 խոզերից 10-ը սատկել է, իսկ մնացած 40-ը՝ մեկուսացվել:

Քարահունջ գյուղում խոզերի անկումը սկսվել է դեռևս օգոստոսի 1-ից: Ընդհանուր առմամբ գյուղում սատկել է 200-ից ավել խոզ: Գյուղում կան նաև հիվանդ խոզեր, որոնք մեկուսացվել են:

Մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետի հաղորդմամբ 2 գյուղերում անկած կենդանիներից վերցվել են փորձանմուշներ լաբորատոր փորձաքննության ուղարկելու նպատակով:

 

Թե ով եմ ես․ «Անոմալուս» Կարեն Եմենջյանի հետ։

«ԱՆՈՄԱԼՈՒՍ»-ի նախորդ հաղորդումները

 #14 - «Հարցերի պատասխաններ - 3»

#13 - «Հարցերի պատասխաններ - 2»

#12 - «Այն, ինչ ասացին այլմոլորակայինները, ամբողջը չեմ կարող ասել» 

#11 - «Պատասխաններ «Անոմալուս» հաղորդմանն ուղղված հարցերին»

#10 - «Ինչո՞ւ խուսափել դաջվածքներից և պատռտված հագուստից»

#9 - «Ինչպե՞ս մաքրել բիոէներգետիկ դաշտը վարժությունների միջոցով»

#8 - «Նախաքրիստոնեական հայկական տառերի առեղծվածը»

#7 - «Առեղծվածային քաղաքակրթություններ երկրի ընդերքում»

#6 - «ՀՀ պետական խորհրդանիշների գաղտնիքները»

#5 - «Ինչպե՞ս ճիշտ սնվել»

#4 - «Ադրբեջանի էքստրասենսների գաղտնի բանակը»

#3 - «Բուրգերի գաղտնիքները»

#2 - Ինչպե՞ս մաքրել «Թուղթ ու գիրը»

#1 - «Ինչպե՞ս մաքրել տան բացասական էներգիան»

 

 

Եթե ուզում եք ունենալ այսպիսի շքեղ նկարահանում, ապա գրեք «Time to»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք Հեռ. 095969009