Ինդոնեզիայի ափերի մոտ կորած բեռնատար նավում 25 մարդ Է եղել

Ինդոնեզիայի ափերի մոտ աղետի ազդանշան Է տվել նիկելի հանքաքար տեղափոխող բեռնատար նավը, ինչից հետո դադարել Է կապի դուրս գալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Գործակալության տվյալներով՝ MV Nur Allya նավի հետ միջադեպը, որի վրա եղել Է 25 մարդ, տեղի Է ունեցել օգոստոսի 25-ին: Ինչպես հայտարարել Է Որոնողական-փրկարարական գործողությունների կենտրոնի ներկայացուցիչ Յուսուֆ Լաթիֆը, նավը շարժվում Էր դեպի Հարավարեւելյան Սուլավեսիի նահանգի կողմը եւ աղետի ազդանշան Է տվել Բուրու կղզու մոտով անցնելիս, ինչից հետո կապն ընդհատվել Է:

Ինչպես հայտարարել Է փրկության տեղական ծառայության ղեկավար Մուսլիմին Սամաիլան, փրկարարներն անմիջապես մեկնել են նավի տված վերջին ազդանշանի վայր: Սակայն գիշերը գործողությունն ստիպված դադարեցրել են անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Սամաիլան հավելել Է, որ օգոստոսի 26-ին որոնումները կվերսկսվեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Ամուլսարի վտանգը, Հայաստանի նավթի պաշարները, Սպիտակի երկրաշարժը:

«ԱՆՈՄԱԼՈՒՍ»-ի նախորդ հաղորդումները դիտեք այստեղ

 

Եթե ուզում եք ունենալ այսպիսի շքեղ նկարահանում, ապա գրեք «Time to»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք Հեռ. 095969009