Թրամփը «չափազանց վաղ» Է համարել Զարիֆի հետ հանդիպելը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել Յոթի խմբի (G7) Բիարիցի գագաթնաժողովին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի ժամանմանը, բայց չի ցանկացել հանդիպել նրա հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի ղեկավարը հայտնել Է օգոստոսի 26-ին գագաթնաժողովի շրջանակում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ հանդիպումից առաջ:

Թրամփը նշել Է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հարցրել Էր՝ Սպիտակ տան ղեկավարը «հավանություն տալիս Է արդյոք» Բիարից Զարիֆի ժամանելուն:

«Ես գիտեի այն ամենի մասին, ինչ նա անում Էր»,- ասել Է ԱՄՆ-ի նախագահը: Թրամփն ընդգծել Է, որ ներկայում «չափազանց վաղ» Է Զարիֆի հետ հանդիպման մասին խոսելը: Ինչպես արդեն տեղեկացվել Է, Զարիֆի ժամանումը Բիարից եւ միջուկային հիմնախնդրի շուրջը նրա բանակցությունները Ֆրանսիայի ղեկավարության հետ դարձել են Յոթի խմբի (G7)՝ այստեղ տեղի ունեցող գագաթնաժողովի հանգուցային պահերից մեկը:

Բիարիցում Իրանի արտգործնախարարության ղեկավարի կոնսուլտացիաները տեւել են 3,5 ժամ, ընդ որում կես ժամ Զարիֆը զրուցել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ մնացած ժամանակը՝ ֆրանսիացի բանակցողների խմբի հետ, որը գլավորում Էր արտաքին գործերի նախարար Ժան Իվ լը Դրիանը: Ելիսեյան պալատի ներկայացուցիչը գոհունակություն Է հայտնել արդյունքներից:

«Զարիֆի հետ քննարկումները դրական Էին եւ կշարունակվեն»,- հավաստիացրել Է նա: Միաժամանակ ֆրանսիական կողմը ճշտել Է, որ Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարին հրավերն «ուղարկվել Է Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված համաձայնությամբ»: Իրանի ԱԳ նախարարը նշել Է, որ «առաջիկայում «բարդ աշխատանք Է սպասվում» Իրանի շուրջը իրադրության կարգավորման վերաբերյալ, սակայն «արժե փորձել անցնել այդ ուղին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Ամուլսարի վտանգը, Հայաստանի նավթի պաշարները, Սպիտակի երկրաշարժը:

«ԱՆՈՄԱԼՈՒՍ»-ի նախորդ հաղորդումները դիտեք այստեղ

 

Եթե ուզում եք ունենալ այսպիսի շքեղ նկարահանում, ապա գրեք «Time to»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք Հեռ. 095969009