«Աղբահանության խնդիրն արդեն լուծված է». Հայկ Մարության

Մենք դեռ նոր ենք սկսել աշխատել, դեռ չի անցել իմ պաշտոնավարման 1 տարին: Ինչի՞ մասին է խոսքը: Այս մասին այսօր իր ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով իր հրաժարականի լուրերի մասին:

«Ես խնդրում եմ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որ դեղին մամուլը հանեք ձեր մակարդակին, ոչ թե հակառակը: Ինչի՞ մասին է խոսքը. այս ընթացքում արդեն իսկ 6500 քմ տարածք մանկապարտեզներից հետ ենք բերել համայնքին, 2 մլրդ դրամով մեծացրել ենք Երևանի քաղաքապետարանի բյուջեն, վերանայում ենք բոլոր անօրինական տենդերներն ու սեփականաշնորհումները: Մենք մեծ պլաններ ունենք, ինչի՞ պետք է հրաժարական ներկայացնեմ»,- մեկնաբանեց Երևանի քաղաքապետը:

Ինչ վերաբերում է աղբահանությանը, Հայկ Մարությանն ասաց, որ այդ խնդիրն արդեն լուծված է. «Ես հիմա այնպիսի համակարգ եմ կառուցում, որ ով էլ լինի քաղաքապետը, հետագայում երբևէ այս խնդիրը երևանցիների հետ ոչ մի առնչություն չունենա»:

«Սանիթեք»-ի աշխատակիցների այսօր իրականացրած բողոքի ակցիայի վերաբերյալ Հայկ Մարությանն ասաց. «Այս ընթացքում պարբերաբար ՄԻՊ-ից ստանում էինք դիմումներ, որ «Սանիթեք»-ի աշխատակիցները դիմել են իրենց, որովհետև աշխատավարձ չեն տալիս և այլ խնդիրներ ունեն: Մեր աշխատակիցները հարց էին տալիս, թե իսկ սովորաբար երբ են ստանում աշխատավարձերը, «Սանիթեք»-ի աշխատակիցները պատասխանել են՝ ամսի 15-ից հետո»:

Հարցին, թե ո՞ւմ կողմից է ուղղորդված ակցիան, Հայկ Մարությանն ասաց. «Երևի «Սանիթեք» ընկերության կողմից, իրենք փորձում են իրենց խնդիրները բարդել քաղաքապետարանի վրա»:

Ինչ վերաբերում է «Սանիթեք»-ի աշխատակիցների՝ աշխատանքը կորցնելու խնդրին, Հայկ Մարությանն ասաց, որ իրենք  մասնավոր ընկերության խնդիրների համար պատասխանատու չեն:

Աղբյուրը` tert.am

 

«Այլմոլորակայինների ռազմական միջամտությունը մարդկության պատմության մեջ»

«ԱՆՈՄԱԼՈՒՍ»-ի նախորդ հաղորդումները դիտեք այստեղ

 

Եթե ուզում եք ունենալ այսպիսի շքեղ նկարահանում, ապա գրեք «Time to»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք Հեռ. 095969009