12-ամյա աղջնակը շնորհակալական բացիկ է պատրաստել Սիրիայում հումանիտար առաքելության խմբի հայ բժշկուհու համար

12-ամյա Ռուան Ջսրին շնորհակալական բացիկ է պատրաստել Սիրիայում հումանիտար առաքելության խմբի բժշկուհի Սաթենիկ Մինասյանի համար. բացիկի վրա իրեն ու բժշկուհուն է նկարել՝ բարեկամական հուշ վերնագրելով:

Սիրիացի աղջնակը գրել է, որ իրեն բուժող հոգատար հայ մասնագետին տեսնելուց հետո ցանկանում է մանկաբույժի մասնագիտությունն ընտրել:

Ռուանը մոր հետ պարբերաբար այցելում է Հալեպի Դարմանատուն, որպեսզի հումանիտար առաքելություն իրականացնող բժշկուհին զննի և համապատասխան բուժում նշանակի:

Բժշկուհի Մինասյանի փոխանցմամբ՝ աղջկա առողջական վիճակն այժմ անհամեմատ լավ է, շուտով ամբողջությամբ կապաքինվի: Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ բժիշկներն օգնություն են ցուցաբերել արդեն հարյուրավոր երեխաների: Մեր մասնագետները սիրիացի փոքրիկների լավ բարեկամներն են դարձել:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյան