Փաշինյանն ասուլիս է հրավիրում Վանաձորում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիս է հրավիրում Վանաձորում: Այս մասին նա հայտարարել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարված գրառմամբ:

«Սիրելի հայրենակիցներ. նախկինում խոստացել էի, որ իմ հաջորդ ասուլիսը տեղի է ունենալու Գյումրիում:

Բայց քանի որ այդ հայտարարությունից հետո մի քանի անգամ տարբեր այցեր եւ միջոցառումներ եմ իրականացրել Գյումրիում, եւ այս տարի եւս երկու խոշոր միջոցառում է նախատեսվում այնտեղ, որոշում կայացրի առաջիկա ասուլիսը տեղափոխել Վանաձոր:

Ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, ժամը 13.00-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

«Այլմոլորակայինների ռազմական միջամտությունը մարդկության պատմության մեջ»

«ԱՆՈՄԱԼՈՒՍ»-ի նախորդ հաղորդումները դիտեք այստեղ

 

Եթե ուզում եք ունենալ այսպիսի շքեղ նկարահանում, ապա գրեք «Time to»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք Հեռ. 095969009