Ամերիկյան բժշկական ասոցիացիան կոչ է անում հրաժարվել էլեկտրոնային ծխախոտից

Ամերիկյան բժշկական ասոցիացիան (ԱԲԱ) կոչ է արել դադարեցնել էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

ԱԲԱ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Երկրում էլեկտրոնային ծխախոտի հետ կապված թոքային հիվանդությունների տարածումը, խորացնում է մեր այն համոզմունքը, որ էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը եւ վեյփինգը համաճարակի բնույթ են ստացել»:

ԱԲԱ-ն ԱՄՆ-ում բժիշկների առավել հայտնի եւ ազդեցիկ կազմակերպություններից մեկն է: Այն նախազգուշացրել է, որ շնչառության խնդիրներ, կրծքում ցավ կամ ուժեղ հազ ունեցող վեյփերները պետք է անմիջապես դիմեն բժշկական օգնության:

ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի որակի վերահսկողության վարչությունը (FDA) իր հերթին էլեկտրոնային ծխախոտի խոշորագույն արտադրող JUUL ընկերությանը նախազգուշացում է ուղարկել՝ ընկերությանը մեղադրելով օրենքի խախտման՝ իր արտադրանքի անվտանգության մասին անհիմն հայտարարություններ տարածելու մեջ:

Վեյփինգը համարվում է ԱՄՆ-ում թոքաբանական խանգարումների վերջերս հայտնաբերված 450 դեպքի պատճառը, որի հետեւանքով 5 մահվան ելք է գրանցվել:

Աղբյուրը` med.news.am

 

«Այլմոլորակայինների ռազմական միջամտությունը մարդկության պատմության մեջ»

«ԱՆՈՄԱԼՈՒՍ»-ի նախորդ հաղորդումները դիտեք այստեղ

 

Եթե ուզում եք ունենալ այսպիսի շքեղ նկարահանում, ապա գրեք «Time to»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք Հեռ. 095969009