Նորք- Մարաշ վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հովհաննես Մանուկյանին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի արդեն նախկին ղեկավարին կատարված աշխատանքի համար՝ քաղաքապետը նկատել է. 

«Պարոն Մկրտչյանը դարձել էր մեր թիմի լիարժեք անդամըբայց որոշում կայացրեց իր հետագա գործունեությունը շարունակել այլ ոլորտումՇատ կարևոր է գնահատել անցած ճանապարհն ու արված աշխատանքըորովհետև միայն այդպես կարող ես ստեղծել նորըԱյսօր վարչական շրջանում կան դեռևս շատ անելիքներորոնքվստահ եմկկարողանանք միասին իրագործել»:

Քաղաքապետը  հավելել է, որ վարչական շրջանի նոր ղեկավարը Նորք-Մարաշի բնակիչ է և քաջատեղյակ է առկա խնդիրներին: Բացի այդ, մասնավոր սեկտորում նրա աշխատանքի մեծ ճանապարհն ու փորձը դրականորեն կանդրադառնան համայնքի զարգացման գործին:
«Համայնքային աշխատանքը ամենածանր և դժվար գործերից էՎստահ եմ՝ գիտակցում եք պատասխանատվության չափըԱյստեղ գործ ունենք բնակիչների ամենօրյա խնդիրների հետորոնք պահանջում են արագ և կոնկրետ քայլեր ու լուծումներ»,- շեշտել է Հայկ Մարությանը:
Քաղաքապետն աշխատակազմի հետ զրուցել է նաև մի շարք ոլորտներում առկա խնդիրներից, մասնավորապես աղբահանության կազմակերպումից, ներկայացրել վիճակն ու խոսել քաղաքապետարանի ձեռնարկած քայլերի մասին:

 

«Մազաթափություն, ճիճվակրություն, ալերգիա, փորկապություն․ օգտակար դեղատոմսեր բուսաբույժից»

«ԱՆՈՄԱԼՈՒՍ»-ի նախորդ հաղորդումները դիտեք այստեղ

 

Եթե ուզում եք ունենալ այսպիսի շքեղ նկարահանում, ապա գրեք «Time to»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք Հեռ. 095969009