Որ դեպքերում են գրիպի դեմ պատվաստումները հակացուցված

Գրիպի տարածման շրջանի նախաշեմին մարդիկ փորձում են հնարավորինս պաշտպանվել այս հիվանդությունից, ուստի շատերը դիմում են պատվաստումների օգնությանը: Պատվաստումը կարող է շատ արդյունավետ լինել, սակայն քչերը գիտեն, որ ոչ բոլորին է թույլատրվում պատվաստում ստանալ:

Բժիշկ Օլգա Շարապովայի խոսքով՝ կան մարդիկ, որոնց գրիպի դեմ պատվաստումը հակացուցված է: Ընդ որում, կան բացարձակ ու հարաբերական հակացուցումներ, որոնք հարկավոր է անպայման հաշվի առնել:

Գրիպի դեմ պատվաստումները բացարձակապես հակացուցված են այնպիսի խանգարումների դեպքում, ինչպիսին են

  • արյան ծանր հիվանդությունները,
  • երիկամային անբավարարությունը,
  • էնդոկրին համակարգի հիվանդությունները,
  • սրտային անբավարարությունը,
  • շնչուղիների հիվանդությունները:

Բացի այդ, մասնագետն ընդգծում է նաև, որ այս պատվաստումները հակացուցված են հղիության առաջին եռամսյակում գտնվող կանանց, մինչև 6 ամսական երեխաներին ու ալերգիաներով տառապողներին:

Խոսելով հարաբերական հակացուցումների մասին՝ բժիշկը նշել է, որ պատվաստումը պետք չէ ստանալ սուր շնչառական վարակիչ հիվանդությունից անմիջապես հետո: «Եթե սուր շնչառական վիրուսային հիվանդությունից հետո անցել է ավելի քիչ քան մեկ ամիս, ապա դեռ պետք չէ պատվաստվել: Պատվաստումը կարելի է ստանալ ապաքինումից մեկ ամիս անց», - նշում է մասնագետը:

Աղբյուրը՝ tert.am

 

«Երազներ, կլինիկական մահ, դավաճանություն»

«ԱՆՈՄԱԼՈՒՍ»-ի նախորդ հաղորդումները դիտեք այստեղ

 

Եթե ուզում եք ունենալ այսպիսի շքեղ նկարահանում, ապա գրեք «Time to»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք Հեռ. 095969009