Ջախջախիչ հաշիվ. Արթուր Հովհաննիսյանը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին

Հայ բռնցքամարտիկը հաղթեց ադրբեջանցի Մասուդ Յուսիֆզադային ու դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։

Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը քիչ առաջ հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Այս մասին հայտնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան։

«Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը (52 կգ) 1/8 եզրափակիչում 5:0 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի Մասուդ Յուսիֆզադայի նկատմամբ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաև 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։ Նա հաղթել է Կոլումբիայի ներկայացուցչին։

Հիշեցնենք, որ 8 բռնցքամարտիկով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականի կազմում պայքարը շարունակում են նաև Արման Դարչինյանը (75 կգ), Հենրիկ Սարգսյանը (91 կգ) և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։

Աղբյուրը` armeniasputnik.am

 

«Երազներ, կլինիկական մահ, դավաճանություն»

«ԱՆՈՄԱԼՈՒՍ»-ի նախորդ հաղորդումները դիտեք այստեղ

 

Եթե ուզում եք ունենալ այսպիսի շքեղ նկարահանում, ապա գրեք «Time to»-ի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք Հեռ. 095969009