Եթե մարդիկ պատրաստվում են հին օրենքներով շարժվել, մեր շարքերում տեղ չունեն. Մարության

Ավագանու նիստի ընթացքում «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարց է ուղղել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին.

«Կարծես թե Ձեզ մոտ կոլեկտիվի հետ խնդիրները չեն հարթվում, ինչո՞ւ է այդպես և ինչպե՞ս եք պատկերացնում այդ խնդիրների լուծումը»:

Արաբկիրի թաղապետ Արամ Դանիելյանն էլ պատասխանեց, որ սա այն դեպքն է, երբ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը:

«Քիչ առաջ ասում էինք՝ ծուխն առանց կրակ չի լինում, ինձ թվում է՝ այս դեպքում առանց կրակ ծխի մասին ենք խոսում: Կոլեկտիվում իրական արժեք ստեղծող աշխատակիցները նորմալ աշխատում են: Բարձր ցուցանիշներ ենք գրանցում: Մնացած բամբասանքների վրա ժամանակ չարժի վատնել»,- ասաց նա:

Պատասխանն Անի Խաչատրյանին չգոհացրեց:

«30 տոկոս պարգևավճար տվել եք ներքին օղակին, վերին օղակին՝ 70 տոկոս, որոնք Ձեր մերձավորներն են: Դա կրա՞կ չի: Ինչո՞ւ մնացած վարչական շրջանների ղեկավարները չունեցան խնդիր: Խնդիրը Ձեր մեջ է»,- ասաց նա:

Մարությանը միջամտեց և ասաց, որ մարդիկ պետք է աշխատեն նոր Հայաստանի նոր օերենքներով:

«Եթե մարդիկ պատրաստվում են հին օրենքներով շարժվել, ապա նրանք մեր շարքերում տեղ չունեն»,- ասաց Մարությանը:

Աղբյուրը՝ shantnews.am