Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Էսպանյոլի» հետ խաղի վերջին 20 րոպեներին Մեսսին դուբլի հեղինակ է դարձել ու մի շարք արդյունքներ գրանցել:
Թարմացրել է Խավիի ռեկորդը կատալոնական դերբիներում անցկացրած խաղերի քանակով, Մեսսին 33 խաղի է արդեն մասնակցել:
«Բարսելոնայի» կազմում Անդրես Ինիեստայից ավելի շատ հանդիպումներ ունի՝ 675:
Իսպանիայի առաջնությունում 334-րդ հաղթանակն է տարել ու այդ ցուցանիշով շրջանցել «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասին:
Իսպանիայի այս առաջնութունում արդեն 31 գոլ է խփել՝ մեկով պակաս ողջ «Էսպանյոլի» գոլերից: Մեսսին տուգանայինից 6-րդ գոլն է ուղարկել «Էսպանյոլի» դարպասը:
Արգենտինացին 10-ից ավելի մրցաշրջաններում 40-ից ավել գոլ է գրանցել իր հաշվին:
Աղբյուրը՝ sport.mediamax.am